ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՆՈՒ ՀԱՄՏԵՍՈՒՄ

ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունը զբոսաշրջիկների համար կազմակերպում է մեկօրյա և երկօրյա էքսկուրսիաներ: Դրանց մեջ կներառվեն այցելություններ Եղեգնաձորի տարածաշրջանի այն պատմական հուշարձանները, որոնք դժվարամատչելի են և սովորական տուրերի մեջ չեն ընդգրկվում՝ Սպիտակավոր վանք, Պռոշաբերդ, Ցախաց Քար, Սմբատաբերդ, Շադիվանք, Հին Կամուրջ և այլն: Այս այցելությունների իրականացվում են  հարմարավետ ամենագնաց (4WD) ավտոմեքենաներով և հմուտ վարորդներով: Հնարավոր է նաև գիշերակացի կազմակերպում բնության գրկում՝ վրանների և քնապարկերի տրամադրմամբ: Այս տուրերը իրոք անկրկնելի և անմոռանալի տպավորություններ են թողնում մեզ այցելած հյուրերի հուշերում:

ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունն իր այցելուներին առաջարկում է արտադրվող ողջ տեսականին համտեսման համար: Գինիների հետ առաջարկվում է եղեգնաձորյան այծի պանիրների տեսականի, թոնրի լավաշ, ապխտած միս, ձիթապտուղների տեսականի և մրգեր:

BED & BREAKFAST

ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունը Ձեզ է առաջարկում հարմարավետ երկհարկանի արևոտ, լուսավոր առանձնատուն Եղեգնաձորում՝ B&B-ի համար: Առանձնատան առաջին հարկում են տեղակայված հարմարավետ հյուրասենյակը՝ բուխարիով, խոհանոցը, լողասենյակը և սանհանգույցը, երկրորդ հարկում՝ երկու ննջասենյակները՝ երկուական և մեկը երեք մահճակալներով (տեղերի քանակը կարող է ավելացվել լրացուցիչ մահճակալներով), հոլլը, լողասենյակը և սանհանգույցը, պատշգամբերը՝ գեղեցիկ տեսարաններով: Տունն ունի գեղեցիկ բակ լողավազանով, մրգատու ծառերով այգի: Ունենք հարուստ գրադարան (հայկական, համաշխարանային դասական և ժամանակակից գրականությամբ), դասական և ջազային երաժշտության ձայնապնակների մեծ ընտրանի, ինտերնետ:

Սնունդը պատրաստվում է սեփական այգու օրգանական բանջարեղենով և ամենօրյա թարմ հավկիթներով: Բացի նախաճաշը հնարավոր է ճաշի և ընթրիքի պատվիրում: Կարող են մատուցվել սեփական լիցենզավորված արտադրության գինիներ, ինչպես նաև Եղեգնաձորյան պանիրների, մեղրի և բուսական թեյերի մեծ տեսականի:

Launch demo modal