Մեր գինիները

Մեր գինիների արտադրության ընթացքում համադրում ենք հայկական ավանդական, հատկապես՝ Վայոց Ձորի և ժամանակակից գինեգործության մեր համար հասանելի տեխնոլոգիաները և սարքավորումները: Մեր շրջանին բնորոշ արևի առատությունը, բարձրորակ հողի բաղադրությունը և այգիների առանձնահատուկ դիրքայնությունը ապահովում են խաղողի տեսակի յուրահատուկ հատկանիշները և գինու բարձր որակը:

  • Հին Կամուրջ 2002 Կարմիր անապակ գինի

    10000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,0%-13,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, շոկոլադի, սև պղպեղի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը թեթև տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված բալի գույնը՝ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկությունը ապահովող կարևոր գործոն է հանդիսանում սեփական այգու խաղողի հետ Խաչիկ գյուղի այգիների (1650-1750 մետր ծովի մակարդակից Արենի տեսակի ամենաբարձրադիր գոտին) խաղողի համադրումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ հորթի, գառի, խոզի միսը և հնեցված պինդ պանիրները, այծի Թոմ պանիրը:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2007 Կարմիր անապակ գինի

    8000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, սև հաղարջի, վանիլի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը՝ թավշյա տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված մուգ սուտակագույնը՝ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկությունը ապահովող կարևոր գործոն է հանդիսանում միայն սեփական այգու խաղողի օգտագործումը, որն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ հորթի և այծի միսը, վայրի թռչուններից՝ խորոված լորը, փասիանը, միջին հնեցված պինդ պանիրները, այծի Թոմ պանիրը:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2009 Կարմիր անապակ գինի

    7000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, ծաղկային արոմատների, բնական կաշվի, վանիլի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը՝ ընդգծված թավշյա տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված մուգ սուտակագույնը՝ վառ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկության կարևոր գործոն է հանդիսացել խաղողի ուշ բերքահավաքը, որն իրականցվել է նոյեմբերի սկզբին՝ ապահովելով խաղողի յուրահատուկ համ և բույր: Խաղողն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ ճագարի, նապաստակի և հնդկահավի միսը, վայրի թռչուններից՝ խորոված լորը, փասիանը, բադը, թույլ հնեցված և թարմ փափուկ պանիրները, այծի Ալպիական և Լակտիկ պանիրները:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2012 Սպիտակ անապակ գինի

    5000 AMD

    Հայկական սպիտակ անապակ գինի՝ Ոսկեհատ խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 13,0%-14,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է թարմ խաղողի, վայրի ծաղիկների, մեղրի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը: Գինուն բնորոշ է արտահայտված բաց ցորնագույնը՝ ոսկեգույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 1,5 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկության կարևոր գործոն է հանդիսացել խաղողի ուշ բերքահավաքը, որն իրականցվել է նոյեմբերի սկզբին ապահովելով խաղողի բարձր շաքարայնություն ու անկրկնելի համ և բույր: Խաղողն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ ճագարի և թռչունների միսը, ձկնեղեն և ծովամթերք, թարմ փափուկ պանիրները, այծի Ալպիական և Լակտիկ պանիրները:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

    Պատվիրել

Հատուկ առաջարկներ

Գինու մասին

  • ՀԱՅԱԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ


    Գինին պարգև էր Նոյի և նրա ուղեկիցների համար այն բոլոր տառապանքների դիմաց, որոնք նրանք հաղթահարեցին մեծ ջրհեղեղի ժամանակ: Ավելի ուշ աղբյուրի' Իլիրիկյան լեգենդի մեջ, որտեղ բիբլիական Նոյին և Դիոնասին կապում են միմյանց հետ, ասվում է այն մասին, որ Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել է այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

    ավելին »
  • ԳԻՆՈՒ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Խաղողագործության, գինու և հիմնականում հայկական գինեգործության պատմության մասին անվերջ կարելի է խոսել: Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի փնջերը միշտ հայկական նախշազարդերի մաս են կազմել: Սակայն ամենակարևորը դրանց կիրառման նշանակությունն է: Հնագույն ժամանակներում ժամանակակից Հայաստանի տարածքը բնակեցնողները նույնիսկ ծեսերի մեջ Էին օգտագործում գինին: Գինին ուղեկցում էր նրանց ամբողջ կյանքում և նույնիսկ մահացածներին այն աշխարհ ճանապարհելիս նրանց հետ տարայով գինի էին ուղարկում:

    ավելին »
Launch demo modal