Պատվիրել

  • Հին Կամուրջ 2002 Կարմիր անապակ գինի

    10000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,0%-13,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, շոկոլադի, սև պղպեղի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը թեթև տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված բալի գույնը՝ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկությունը ապահովող կարևոր գործոն է հանդիսանում սեփական այգու խաղողի հետ Խաչիկ գյուղի այգիների (1650-1750 մետր ծովի մակարդակից Արենի տեսակի ամենաբարձրադիր գոտին) խաղողի համադրումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ հորթի, գառի, խոզի միսը և հնեցված պինդ պանիրները, այծի Թոմ պանիրը:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

  • Հին Կամուրջ 2007 Կարմիր անապակ գինի

    8000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, սև հաղարջի, վանիլի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը՝ թավշյա տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված մուգ սուտակագույնը՝ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկությունը ապահովող կարևոր գործոն է հանդիսանում միայն սեփական այգու խաղողի օգտագործումը, որն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ հորթի և այծի միսը, վայրի թռչուններից՝ խորոված լորը, փասիանը, միջին հնեցված պինդ պանիրները, այծի Թոմ պանիրը:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

  • Հին Կամուրջ 2009 Կարմիր անապակ գինի

    7000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է բալի, ծաղկային արոմատների, բնական կաշվի, վանիլի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը՝ ընդգծված թավշյա տանինների համադրությամբ: Գինուն բնորոշ է արտահայտված մուգ սուտակագույնը՝ վառ մանուշակագույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 2 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկության կարևոր գործոն է հանդիսացել խաղողի ուշ բերքահավաքը, որն իրականցվել է նոյեմբերի սկզբին՝ ապահովելով խաղողի յուրահատուկ համ և բույր: Խաղողն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ ճագարի, նապաստակի և հնդկահավի միսը, վայրի թռչուններից՝ խորոված լորը, փասիանը, բադը, թույլ հնեցված և թարմ փափուկ պանիրները, այծի Ալպիական և Լակտիկ պանիրները:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

  • Հին Կամուրջ 2012 Սպիտակ անապակ գինի

    5000 AMD

    Հայկական սպիտակ անապակ գինի՝ Ոսկեհատ խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 13,0%-14,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ



    Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է թարմ խաղողի, վայրի ծաղիկների, մեղրի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը: Գինուն բնորոշ է արտահայտված բաց ցորնագույնը՝ ոսկեգույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 350լ կաղնե տակառներում 1,5 տարվա ընթացքում:
    Այս գինու առանձնահատկության կարևոր գործոն է հանդիսացել խաղողի ուշ բերքահավաքը, որն իրականցվել է նոյեմբերի սկզբին ապահովելով խաղողի բարձր շաքարայնություն ու անկրկնելի համ և բույր: Խաղողն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:
    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ ճագարի և թռչունների միսը, ձկնեղեն և ծովամթերք, թարմ փափուկ պանիրները, այծի Ալպիական և Լակտիկ պանիրները:
    +8°C-ից +16°C ջերմաստիճանի պայմաններում գինու պահպանության ժամկետը չի սահմանափակվում:

Հատուկ առաջարկներ

Ընտրված գինիներ

Հաջորդ
Ձեր պատվերին համապատասխանող հատուկ առաջարկը տեսնելու համար սեղմեք “հաջորդ” ստեղնը: Խնդրում ենք ծանոթանալ Պատվերի պայմաններին
Launch demo modal