Նորություններ

  • ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳԻՆԻՆԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

    2013-10-06 13:25:11


    ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունն իր գինիների տեսականին ներկայացրեց արդեն ավանդական դարձած Արենի Գինու Փառատոնի շրջանակներում:

    Փառատոնն այս տարի ընդլայնել էր իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքները: Փառատոնին ներկայացված էին գործարանային և տնական արտադրության գինիներ ու հուշանվերներ:
    ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունը փառատոնի մասնակիցներին ու հյուրերին ներկայացավ իր Հին Կամուրջ 2002, Հին Կամուրջ 2007, Հին Կամուրջ 2009 կարմիր անապակ գինիներով և նորույթ հանդիսացող Հին Կամուրջ 2012 սպիտակ անապակ գինիով, ինչպես նաև տնական մրգային օղիների տեսականիով:
    Փառատոնի շրջանակներում Ռինդ համայնքում տեղի ունեցավ տնական արտադրության գինիների մրցույթ: Վայոց Ձորի մարզի տարբեր գինեգործական համայնքներից մի շարք գինի արտադրողներ, այդ թվում նաև ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունը, իրենց հատկացված տաղավարներում Ռինդ ժամանած հյուրերի և մասնագիտական ժյուրիի դատին ներկայացրեցին իրենց անուշահամ գինիները: Օրվա ավարտին գաղտնի քվեարկության արդյունքում ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերության գինին արժանացավ երրորդ պատվավոր մրցանակին:

Launch demo modal