Նորություններ

  • ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒԿԱՅԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԻՐ ՆՈՐ ՍՊԻՏԱԿ ԳԻՆՈՎ

    2013-10-04 10:43:11


    ՙՕԼԴ ԲՐԻԴՋ՚ ընկերությունը ներկայացնում է Հին Կամուրջ 2012 հայկական սպիտակ անապակ գինին՝ Ոսկեհատ խաղողի տեսակից:

    Արևի առատությունը, բարձրորակ հողի բաղադրությունը և այգիների առանձնահատուկ դիրքայնությունը ապահովում են խաղողի տեսակի յուրահատուկ հատկանիշները: Այս յուրահատուկ գինին իր մեջ պարփակում է թարմ խաղողի, վայրի ծաղիկների, մեղրի և կաղնու հաճելի բույրերի միասնությունը: Գինուն բնորոշ է արտահայտված բաց ցորնագույնը՝ ոսկեգույն երանգներով: Գինին արտադրվել է հինավուրց ավանդույթների և նոր տեխնոլոգիաների համատեղմամբ: Հնեցումը կատարվել է 300 լիտր տարողությամբ կաղնե նոր տակառներում՝ 1,5 տարվա ընթացքում:

    Այս գինու առանձնահատկության կարևոր գործոն է հանդիսացել խաղողի ուշ բերքահավաքը, որն իրականցվել է նոյեմբերի սկզբին՝ ապահովելով խաղողի բարձր շաքարայնություն ու անկրկնելի համ և բույր: Խաղողն ամբողջությամբ անջատվել է ողկույզից մինչև ջարդումը:

    Այս գինու հետ նախընտրելի ուտեստներն են՝ ճագարի և թռչունների միսը, ձկնեղենը և ծովամթերքը, թարմ փափուկ պանիրները, այծի Ալպիական և Լակտիկ պանիրները:

Launch demo modal