Մեր մասին

Յուրաքանչյուր մարդու մեջ դրված է ի վերուստ ստեղծագործելու ձգտում, ու ամեն ոք գտնում է ստեղծագործելու իր ոլորտը: Դնելով ստեղծագործության մեջ հոգեկան բնածին կերտվածքդ, կյանքի ընթացքում ձեռք բերած փորձդ և միայն քո հոգուն հատուկ էմոցիոնալ ապրումները՝ ստեղծում ես յուրահատուկ, իր տեսակի մեջ անկրկնելի արդյունք: Անկրկնելի՝ այնպես, ինչպես որ անկրկնելի է յուրաքանչյուր մարդ…


Մարդկային հասարուկությունն անցնելով տարբեր զարգացման էտապներով՝ վերագտել և վերագնահատել է ընտանիքի գաղափարի կարևորությունը… Համատեղ աշխատանքն ու միասին ստեղծած արդյունքն ընտանիքին տալիս են յուրահատուկ միասնության, իրար օգնելու, օգտակար լինելու մեծ ձգտում: Սկսել ենք 1998թ.-ից՝ որպես ընտանեկան գործ, որում յուրաքանչյուրս գիտի իր դերի շատ կարևոր լինելը: Հիմնել ենք սեփական խաղողի այգիներ, առաջ ենք գնացել փոքր քայլերով՝ փորձելով անել ամեն մանրուք հնարավորինս ստեղծագործաբար, որակով և նվիրումով… Այդ տարիների ընթացքում մեծացել են մեր երեխաները, աճել ու մեծացել են նաև խաղողի վազերը մեր այգիներում… Գինու արտադրությունը (բացի բիզնես նպատակներից) դաստիարակել է մեզ մոտ՝ մեծ թե փոքր, աշխատասիրություն, համատեղ աշխատելու և դրա արդյունքի հաճույքները վայելելու ընդունակություն, իրար լսելու, իրար կարծիք հարգելու կարողություն, հայրենի հողի նկատմամբ անսահման երախտապարտության զգացում ու սեր: Լինելով տարբեր մասնագիտությունների տեր (կիբեռնետիկ, պատմաբան, իրավաբան, բժիշկ, տնտեսագետ)՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ ներդրումն ունի վերջնական արդյունքում:

Լինելով ավանդապահ և ուսումնատենչ՝ փորձում ենք համադրել հայկական հազարամյա ավանդականը, որը յուրաքանչյուր Եղեգնաձորցու փոխանցվել է գենետիկորեն՝ մեր պապերի ու հայրերի հետ խաղող մշակելու ու գինի սարքելու գործառությունից, և, իհարկե, ժամանակակից լավագույն գինեգործական հասանելի տեխնոլոգիաները և մշակույթը:

ՄԵՐ ԱՅԳԻՆԵՐԸ

Մեր այգիները տեղակայված են Արփա գետի աջակողմյան ափից քիչ հեռու՜ Արփի գյուղի տարածքում, ծովի մակարդակից 1250-1300մ բարձրության վրա: Նախկինում տարածքը չի մշակվել, կատարվել է մելորացիա, ջրարբիացում և թեք լանջերի վրա տնկվել է Արենի տեսակի խաղող: Տնկանյութը ընտրել ենք մեծ բծախնդրությամբ՝ նպատակ ունենալով աճեցնել տարածաշրջանում պահպանված մաքրասորտ Արենի տեսակի խաղող:


Ավելի ուշ հիմնել ենք նաև 4 տեսակի Կախեթ խաղողի այգիներ: Սկսել ենք աճեցնել նաև սպիտակ ոսկեհատ տեսակի խաղող սպիտակ գինիների արտադրության համար: Այգիների ողը (գրունտը) քարքարոտ – ավազային է, որը ապահովում է խաղողի հասունացման յուրահատուկ պայմաններ:


Քանի որ ունենք տարբեր բարձրության և մոտ հինգ տարբեր աշխարհագրական դիրքայնության այգիներ, ուստի խաղողի հասունացումը և հետագա բերքահավաքը կատարվում է փուլերով, որը սովորաբար տևում է 20-25 օր: Հեկտարի բերքատվությունը կազմում է 2,5-3 տոննա: Բերքահավաքն իրականացվում է ձեռքով՝ 10-12 լիտրանոց տարաներով: Խաղողը տեսակավորվում է քաղելուց, ապա նաև 15-20 կիլոգրամանոց սննդային պլաստիկ տարաների (արկղերի) մեջ լցնելու ընթացքում:

ավելին »

ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր գինիների արտադրության ընթացքում համադրում ենք հայկական ավանդական՝ հատկապես Վայոց Ձորի և ժամանակակից գինեգործության մեր համար հասանելի տեխնոլոգիաները և սարքավորումները:


Խաղողը խնամքով և մանրակրկիտ լվացվում է: Այնուհետև ողկույզներից ջոկվում և անջատվում են միայն առողջ ու հասունացած հատիկները: Ջարդիչում հատիկները ջարդելուց հետո առաջացած քաղցուն տեղավորվում է չժանգոտվող մետաղական տարաներում՝ խմորման համար: Օգտագործում ենք դանիական արտադրության գինու խմորիչներ առաջնային (ալկոհոլային) և երկրորդային՝ խնձորա-կաթնային (մալոլակտիկ) խմորման համար: Խմորման ողջ ընթացքում քաղցուի ջերմաստիճանը վերահսկվում և պահվում է թույլատրելի սահմաններում՝ գինու սննդային, համային և գունային կարևոր բաղադրիչների առկայությունը ապահովելու համար: Քաղցուից բարձրակարգ գինեհումքը անջատելուց հետո այն նորից տեղավորվում է մետաղական տարաներում և հետագայում առնվազն երկու անգամ նստվածքից (դուրդից) անջատելուց հետո գինին լցվում է 350լ կաղնե տակառների մեջ: Գինին տակառներում հասունանում և հնեցվում է առնվազն 1,5-2 տարիների ընթացքում: Շշալցումից հետո ևս առնվազն 4-6 ամիս գինին “հանգստանում” է շշերում մինչև իրացման ներկայացնելը:


Թե գինեհումքը, և թե տակառներում ու շշալցված գինին պահվում են +12°C - +18°C ջերմաստիճանի և համապատասխան խոնավության պայմաններում:

ավելին »

Մեր գինիները

  • Հին Կամուրջ 2002 Կարմիր անապակ գինի

    10000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,0%-13,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2007 Կարմիր անապակ գինի

    8000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2009 Կարմիր անապակ գինի

    7000 AMD

    Կարմիր անապակ գինի՝ Արենի խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 12,5%-14,0% ծավ.
    Տար.՝ 0,75 լ

    Պատվիրել
  • Հին Կամուրջ 2012 Սպիտակ անապակ գինի

    5000 AMD

    Հայկական սպիտակ անապակ գինի՝ Ոսկեհատ խաղողի տեսակից
    Սպիրտայնությունը՝ 13,0%-14,5% ծավ.
    Տար.՝ 0,75 լ

    Պատվիրել

Հատուկ առաջարկներ

Launch demo modal